211652_close_icon
views-count4886 դիտում article-date 22:55 24-07-2018

ՄԻԵԴ հերթական վճիռն իրականացնելու համար կառավարությունը կհատկացնի 12,2 հազար եվրոյին համարժեք դրամ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 12 հազար 200 եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշումն ընդգրկված է կառավարության հուլիսի 26-ի նիստի [url=https://www.e-gov.am/sessions/]օրակարգում[/url]: ՄԻԵԴ-ի «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 15-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 12,200 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 15-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 15-ն է:

Նմանատիպ նյութեր