211652_close_icon
views-count14675 դիտում article-date 21:31 24-07-2018

Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի: Այս մասին հայտնում է [url=https://www.nbcnews.com/news/world/greek-wildfire-kills-least-20-near-athens-residents-flee-homes-n893901]nbcnews[/url]-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ (164 մեծահասակ և 23 երեխա): Անհայտ կորած է համարվում ավելի քան 100 մարդ: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/23/1101488/]Հիշեցնենք[/url], որ երեկ Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել էր հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում: Հայտնել էինք [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/24/1101539/]նաև[/url], որ Հունաստանում բռնկված հրդեհներից հայեր չեն տուժել։

Նմանատիպ նյութեր