211652_close_icon
views-count5666 դիտում article-date 19:04 24-07-2018

Ծաղկաձորում մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի եզրափակիչ փուլը

Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 144 ընտանիքներ: Տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը։ Եզրափակիչ փուլի մրցումները սկսվել են խաղային փոխանցավազք (30 մ) և հեռացատկ տեղից մրցաձևերով: Վաղը պայքարի դուրս կգան «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթին մասնակցող ընտանիքի կազմում հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքները: Մրցույթի փակման և հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 12.00-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում:

Նմանատիպ նյութեր