211652_close_icon
views-count1836 դիտում article-date 17:47 24-07-2018

Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին: «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին: Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր