211652_close_icon
views-count3203 դիտում article-date 17:33 24-07-2018

Զինծառայողներն առաջնագծում ջրի խնդիր չունեն. Լևոն Մնացականյան

Արցախի հանրապետության պաշտպանական բանակի բոլոր մարտական դիրքերում ամեն օր ջուր է մատակարարվում: ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը այս մասին հայտարարել է մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում: «Մենք այսօր աշխատում ենք այն ուղղությամբ, որ մշտական հոսող ջուր լինի առաջնագծում: Ընդհանուր առմամբ, պաշտպանական շրջանների ջրամատակարարման աշխատանքների համար կազմվել է նախահաշիվ, որին տրվել է նաև մասնագիտական գնահատական: Այդ բոլոր հաշվարկները ներկայացրել ենք վերադասին»,- տեղեկացրեց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և հավելեց, որ այսօր առաջնագիծ մատակարարվում է սովորաբար հատկացվող ջրի կրկնակի քանակությունը: Նախարարը հավելեց նաև, որ շաբաթը մեկ անգամ հենց առաջնագծում զինծառայողները լոգանք ընդունելու հնարավորություն են ունենում:

Նմանատիպ նյութեր