211652_close_icon
views-count7960 դիտում article-date 12:47 24-07-2018

Բարեկամավանի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել. ներկայումս իրավիճակը հանգիստ է

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով լուրջ վնասներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «[url=https://armenpress.am/arm/news/941646.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում իրավիճակը հանգիստ է: «Բարեկամավանի ուղղությամբ կրակոցները եղել են հուլիսի 22-ին, երեկոյան 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Կրակոցները եղել են հրաձգային զինատեսակներից: Որևէ լուրջ բան չկա: Իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր