211652_close_icon
views-count9927 դիտում article-date 14:18 24-07-2018

«Արմավիր» ՔԿ հիմնարկի աշխատակիցները սուր հոտ ունեցող հեղուկով լցված ռետինե ձեռնոցներ են հայտնաբերել

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Ն. Ա.-ի անվամբ քաղաքացի Գ. Լ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում սպասք լվանալու հեղուկի 4 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի միջից հայտնաբերել և առգրավել են 2 ռետինե ձեռնոց՝ լցված սպիրտին բնորոշ սուր հոտ ունեցող հեղուկով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր