211652_close_icon
views-count80455 դիտում article-date 12:34 24-07-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Mercedes-ով խմած վիճակում հայտնվել է ձորից կախված վիճակում. փրկարարներից ու ոստիկաններից 40 րոպե պահանջվեց վարորդին ու ավտոմեքենան գտնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցել ավտովթար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 40 հրշեջ-փրիկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արմեն Սադաղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները մոտ 40 րոպե փնտրել են ահազանգով ստացված վթարի վայրը, սակայն չեն գտել վթարված ավտոմեքենան։ Պարզվել է, որ Mercedes մակնիշի 35 ՏG 309 համարանիշի ավտոմեքենան գտնվում է Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի ճոպանուղու հարևանությամբ՝ ձորից կախված վիճակում, որի մեջ էլ գտնվում է վարորդը՝ Ախթալայում գրանցված, սակայն Երևանում բնակվող, Հունաստանի քաղաքացի, 37-ամյա Վաչե Ալավերդյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Վ. Ալավերդյանը գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում, խմածության աստիճանը եղել է 0.915 աստիճան։ Վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 200 հազար դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Ալավերդյանը արդեն մի քանի անգամ ալկոհոլ օգտագործած վիճակում հայտնվել է նմանատիպ իրավիճակներում։ Վերջին անգամ նման իրավիճակում նա հայտնվել է հուլիսի 16-ին, երբ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում Mercedes մակնիշի 35 ՏG 309 ավտոմեքենայի վարորդը գտնվում է անօգնական վիճակում և անհրաժեշտ է փրկարարների և բժիշկների օգնությունը և թե ինչն էր եղել նրա ինքնազգացողության վատանալու պատճառը, դա պարզ պետք է լիներ մի շարք բժշկական փորձաքննություն կատարելուց հետո։ Նշված մեքենան շահագործվում է որպես տաքսի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր