211652_close_icon
views-count11009 դիտում article-date 09:24 24-07-2018

Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում. նա մեկնել է Իտալիա հանգստի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաեւ բուժզննություն է անցնելու: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երեւի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հարցին` արդյո՞ք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր