211652_close_icon
views-count3090 դիտում article-date 23:23 23-07-2018

ԱՄՆ-ում ստեղծվել է հատուկ բաժին՝ ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունում ստեղծվել է մի բաժին Ռուսաստանից կիբեր հարձակումների դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Պոլ Նաքասոնը: Նրա խոսքերով, «ռուսական փոքր խումբը» զբաղվելու է Ռուսաստանից եկող սպառնալիքները չեզոքացնելով: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-44919872]BBC[/url]-ն հղում անելով Bloomberg-ին։ Թե ինչպես է գործելու նոր ստեղծված միավորը, Նաքասոնը րի ասել։ Ռուսական կիբերհարձակումները չեզոքացնելու նպատակով խմբի ստեղծման մասին նա հայտարարել է հուլիսի 21-ին Ասպենում տեղի ունեցած համակարգչային անվտանգության ֆորումի ժամանակ: ԱԱԳ տնօրենը միաժամանակ ղեկավարում է այսպես կոչված ԱՄՆ զինված ուժերի «կիբերհրամանատարության» բաժինը, որը զբաղվում է տարբեր տեսակի ռազմական կիբեր-գործողություններով:

Նմանատիպ նյութեր