211652_close_icon
views-count2708 դիտում article-date 23:10 23-07-2018

Լիտվայի ԱԳՆ-ն դատախազներին և դատավորներին խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստանի բարեկամ երկրներ

Վիլնյուսը քննադատել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից քրեական գործի հարուցումը Լիտվայի գլխավոր դատախազության աշխատակիցների և դատավորների նկատմամբ, որոնք հետաքննում են 1991 թ. հունվարին Վիլնյուսում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/мид-литвы-посоветовал-прокурорам-и-судьям-не-ездить-в-россию/a-44791789]Deutsche Welle[/url]-ն։ Ռուսաստանի իշխանությունների որոշումը «ակնհայտ ճնշում է Լիտվայի, դատաիրավական համակարգի աշխատակիցների վրա», - երկուշաբթի, հուլիս 23-ին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։ «Ռուսաստանի նման գործողությունները վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին», - ասել է նա: Բացի այդ, Լիտվայի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել պաշտոնյաներին, որոնք հետաքննում են 1991թ. դեպքերը, չայցելել նաև Ռուսաստանի բարեկամ երկրներ: Ավելի վաղ այսօր, ՌՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ասել է, որ քրեական գործ է է հարուցվել Լիտվայի գլխավոր դատախազության և դատարանի աշխատակիցների նկատմամբ, որոնք 2006 թվականից իրականացնում են քրեական հետապնդում խորհրդային բանակի 60 նախկին զինվորականների նկատմամբ, որոնց զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են: [img]http://st0.shamshyan.com/editor/0972047001532369689717163.jpg[/img] Հիշեցնենք, որ 1991թ․ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Վիլնյուսում խորհրդային կայսրության «Ալֆա» խմբի հատուկ ուժերի ստորաբաժանումները հարձակվել են քաղաքի հեռուստատեսության աշտարակը պաշտպանող ցուցարարների վրա: Խորհրդային զինվորների գնդակոծությունից և զրահամեքենաների թրթուրների տակ զոհվել են 14 քաղաքացիական անձինք։

Նմանատիպ նյութեր