211652_close_icon
views-count3370 դիտում article-date 22:05 23-07-2018

Հիշեք, որ ես ոչինչ չեմ զիջել․ Թրամփը՝ Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի զիջման չի գնացել Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1021370601863294977]էջում[/url]: «Երբ կեղծ լուրեր եք լսում, որտեղ բացասաբար անդրադառնում են նախագահ Պուտինի հետ իմ հանդիպմանը, և թե ես ինչից եմ հրաժարվել, հիշեք, որ ես ոչինչ չեմ զիջել, մենք պարզապես խոսում էինք երկու երկրների համար ապագա շահերի մասին: Մենք նաև շատ լավ հարաբերություններ ենք հաստատել իրար հետ, ինչը հիանալի է բոլորի համար, բացի կոռումպացված ԶԼՄ-ներից»,- գրել է Թրամփը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/16/1100956/]Հիշեցնենք[/url], որ Թրամփի և Պուտինի բանակցությունները կայացել են Հելսինկիում հուլիսի 16-ին: Հանդիպման արդյունքներով՝ երկրների նախագահները հայտարարել են երկու երկրների հարաբերություններում բարելավման հարցում շահագրգռվածության մասին:

Նմանատիպ նյութեր