211652_close_icon
views-count4592 դիտում article-date 20:01 23-07-2018

Իրանն «Օդ-Օդ» կարգի նոր հրթիռի սերիական արտադրություն է սկսում

Իրանում հուլիսի 23-ին հանդիսավորությամբ տրվել է «օդ-օդ» դասի նոր հրթիռի՝ «Ֆակուր»-ի արտադրության մեկնարկը: Այս մասին հաղորդում է [url=https://www.tasnimnews.com/en/news/2018/07/23/1783601/iran-begins-mass-production-of-new-air-to-air-missile]Tasnim[/url] գործակալությանը: Հրթիռը ստեղծվել է միջազգային վերջին տեխնոլոգիաներին համապատասխան: Այն կարող է խոցել ամենատարբեր ինքնաթիռներ: Այս մասին ասել է հանդիսավոր միջոցառմանը ներկա Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Խաթամին: Նա ընդգծել է, որ հրթիռը մշակվել է և կարտադրվի Իրանում: «Որոշ երկրներ տեխնոլոգիաները ներմուծում են, սակայն չեն կարողանում գործը մինչև վերջ հասցնել և ունենալ նոր տեսակներ: Ուժեղ երկիրը, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է, գիտական տեխնոլոգիական զարգացած բազայով կարող է ստեղծել այդ տիպի հրթիռների նոր մոդելներ»,- ասել է նախարարը: Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսքը «Ֆակուր 90» հրթիռի վերջանական տարբերակի մասին է, որն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին, ռազմական շքերթի ժամանակ:

Նմանատիպ նյութեր