211652_close_icon
views-count7276 դիտում article-date 20:00 23-07-2018

Արգենտինայում սպանել են 25-ամյա դարպասպահին. կասկածյալը նույնպես ֆուտբոլիստ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինայում սպանել են դարպասապահ Ֆակունդո Էսպինդոլային: 25-ամյա դարպասապահը, որը մինչև 2016թ. հանդես էր գալիս Արգենտինայի առաջնության երկրորդ և երրորդ դիվիզիոներում, փողոցային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է դանակի հարվածից: Նախնական տվյալներով, Էսպինդոլան գիշերը ընկերների հետ զբոսնելիս է եղել, երբ կողքով անցնող մեքենային նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են արել: Ծեծկռտուք է սկսվել, որ ժամանակ էլ Ֆակունդոն մահացու հարված է ստացել սրտին: Էսպինդոլայի սպանության մեծ կասկածվում է արգենտինական երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Սան-Տելմո» ակումբի խաղացող Նաուել Օվյեդոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր