211652_close_icon
views-count3480 դիտում article-date 21:13 23-07-2018

Հայ-գերմանական ռազմական գործակցությունը բարձր մակարդակի վրա է․ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին և ռազմական կցորդին

Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` ք.Մոսկվա): Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Նշելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և իրականացվում է մի քանի ձևաչափերով` փոխադարձության սկզբունքով փորձի փոխանակման տարեկան 15-20 միջոցառումներ, համագործակցություն ռազմական կրթության բնագավառում և այլն, Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության անկյունաքարը համատեղ մասնակցությունն է ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Դեսպան Քիսլերն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը Գերմանիայի համար և նշել, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել քննարկումները համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր` ներառյալ արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:

Նմանատիպ նյութեր