211652_close_icon
views-count4996 դիտում article-date 20:12 23-07-2018

Գյումրիում բացվեց ՀՄԸՄ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով ՀՄԸՄ-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար հայրենիք ժամանած 1200 սկաուտներն այսօր այցելեցին Գյումրի: Տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը։ Գյումրիի Վարդանանց հրապարակում, հարյուրավոր սկաուտների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացումը: Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր Գյումրիում: Նա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին: Արձանի բացմանը ներկա էին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, թոռներից` Ավետիք Իշխանյանը, ՀՄԸՄ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ:

Նմանատիպ նյութեր