211652_close_icon
views-count2500 դիտում article-date 16:15 23-07-2018

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանի գլխավորած պատվիրակությանը: Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ոլորտի այլ պատասխանատուներ։ Ողջունելով հյուրերին Արցախում՝ Գ․ Մարտիրոսյանը կարևորել է սննդի և գյուղատնտեսական անվտանգության ոլորտներում Արցախի և ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը։ Ի պատասխան պետնախարարի դիտարկման՝ Գ․ Ավետիսյանը հավաստիացրել է, որ պատրաստ են ցանկացած հարցում աջակցել արցախյան գործընկերներին, այդ թվում՝ որպես հեռանկարային միջոց դիտարկելով Արցախից դուրս տեղական կադրերի վերապատրաստման, ինչպես նաև Արցախում վերջիններիս կարողությունների բարձրացման նպատակով համապատասխան դասընթացաշարերի կազմակերպումը։ Գ․ Մարտիրոսյանը ողջունել է այս առաջարկը՝ հիմնավորելով, որ արցախյան համապատասխան պետական աշխատակիցների հետևողական կատարելագործման աղբյուրը ՀՀ-ից է, որի հետ Արցախը կազմում է մեկ միասնական տնտեսական գոտի, ինչն է՛լ ավելի առարկայական է դարձնում համագործացկության անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև օրախնդիր հանդիսացող այնպիսի հարցեր և դրանց լուծման տարբերակներ, որպիսիք են Քաշաթաղի շրջանի և Սյունիքի մարզի տարածքներում արածող խոշոր

Նմանատիպ նյութեր