211652_close_icon
views-count4832 դիտում article-date 15:02 23-07-2018

Daily Mail-ը Ռոբերտո Կառլոսին խոշոր փոխհատուցում կվճարի կեղծ մեղադրանքների համար

Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը Daily Mail պարբերականից փոխհատուցում կստանա արգելված խթանիչներ օգտագործելու մասին կեղծ մեղադրանքների համար: Մեծ Բրիտանիայի ամենահայտնի թերթերից մեկը 2017թ. հունիսին Կառլոսի մասին հոդված էր գրել գերմանական ARD հեռուստաալիքի լրագրող Հայո Զեպելտի ֆիլմի հիման վրա, որը ցուցադրվել էր հունիսի 10-ին: Կառլոսին մեղադրել էին արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, այդ թվում՝ 2002թ. հաղթական աշխարհի առաջնության ընթացքում: Բրազիլացին անմիջապես հերքել էր այդ տեղեկությունը: Պարբերականն այս առթիվ հայտարարություն է տարածել. «Մենք ընդունում ենք, որ այդ մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: Ներողություն ենք խնդրում պարոն Կառլոսից պատճառած անհանգստության համար: Մենք համաձայն ենք նրան զգալի փոխհատուցում վճարել կրած վնասների համար»:

Նմանատիպ նյութեր