211652_close_icon
views-count5924 դիտում article-date 13:03 23-07-2018

Ուլի Հյոնես. Ուրախ եմ, որ Օզիլը վերջապես հեռացավ Գերմանիայի հավաքականից

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է Մեսութ Օզիլի որոշումը՝ հեռանալ Գերմանիայի հավաքականից: «Ուրախ եմ, որ այս ամենը վերջապես ավարտվեց: Սա լավ նորություներ են Գերմանիայի հավաքականի համար: Ամեն անգամ, երբ «Բավարիան» խաղում էր «Արսենալի» հետ, մենք գրոհում էինք Օզիլի եզրով, քանի որ նա ամենաթույլ օղակն էր: Օզիլը տարեցտարի անտանելի է խաղում: Վերջին անգամ նա մրցակիցներից գնդակ է խլել դեռ մինչև ԱԱ-2014-ը, իսկ հիմա նա թաքնվում է Էրդողանի հետ լուսանկարների ետևում և ամեն ինչում ուրիշներին մեղադրում: Պետք է քեզանից սկսել», ասել է Հյոնեսը:

Նմանատիպ նյութեր