211652_close_icon
views-count2791 դիտում article-date 12:43 23-07-2018

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն: Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողներն իրականացնում են ամենօրյա աշխատանք։ Մասիսի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին է եկել Նոր Խարբերդում ապրող 46-ամյա մի տղամարդ՝ բերելով ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Ոստիկաններին կամովին հանձնված <> ինքնաձիգը, որի գործարանային համարը ջնջված է եղել, ինքնաձիգի պահունակները՝ լիցքավորված 60 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտներով, նույն տրամաչափի 96 հատ փամփուշտները, նռնակներն ու նռնակի պայթուցիչներն ուղարկվել դատաձգաբանական փորձաքննության։ Դրանք կամավոր ներկայացրած տղամարդը բաց է թողնվել։ Դարձյալ հուլիսի 16-ին ոստիկանության Արարատի բաժին է եկել Վեդիում ապրող 38-ամյա մի տղամարդ և կամովին հանձնել գործարանային համարով ակոսափող <> հրացան ու 5.6մմ տրամաչափի 10 հատ փամփուշտ, որոնք ևս ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին ոստիկանություն հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։ Հուլիսի 17-ին էլ ոստիկանության Գյումրի քաղաքի Կուկայրիի բաժնում է արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Գյումրում ապրող 48-ամյա մի կին բաժին է ներկայացրել <> ատրճանակ և չորս հատ փամփուշտ։ Կնոջ հայտնածով՝ հրազենը գտել է տան խորդանոցը մաքրելիս։ <> ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Այն կամավոր հանձնած կինն էլ բաց է թողնվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 19-ին մայրաքաղաքում ապրող 34-ամյա մի տղամարդ ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ինքնաձիգեր, որոնցից մեկն՝ առանց գործարանային համարի, խոշոր տրամաչափի մեկ հատ գնդացիր, հինգ հատ հակատանկային նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 400-ից ավելի փամփուշտներ և այլ զինամթերք։ Ըստ տղամարդու հայտարարության՝ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որն իր հետ բերել է Արցախյան ազատամարտի տարիներին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Տղամարդն էլ բաց է թողնվե։ Հուլիսի 19-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի և Ախուրյանի բաժիններում։ Գյումրիի 61-ամյա մի բնակիչ Մուշի բաժին է ներկայացրել ապօրինի պահվող <> ու երեք հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ։ Ախուրյան գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ էլ Ախուրյանի բաժին է բերել գործարանային համարը ջնջված <> տեսակի ակոսավոր հրացան։ Ապօրինի պահված և ոստիկաններին ներկայացված հրազեններն ուղարկվել են փորձաքննության, տղամարդիկ էլ բաց են թողնվել։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Միայն ոստիկանության ու հասարակության հստակ փոխըմբռնման ու գործընկերության միջոցով է հնարավոր հասնել անօրինական զենք-զինամթերքի շրջանառության բացառմանն ու բոլորի և յուրաքանչյուրի ապահովության հաստատմանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր