211652_close_icon
views-count4585 դիտում article-date 12:04 23-07-2018

Բնակարանում նկատել է գողին, որը փախել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ: Տանտերերից մեկը նկատելով հափշտակողին՝ պահանջել է, որ կանգնի, սակայն նա գողոնով փախել է: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով վարկած առաջ քաշվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Անդրանիկ Մխիթարյանը: Նա հուլիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանություն: Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր