8938 դիտում
21:53 22-07-2018
Մեսութ Օզիլ. Ես երկու սիրտ ունեմ՝ գերմանական և թուրքական
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի պատճառով իր հասցեին հնչող քննադատություններին: 29-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի նախագահի հետ հանդիպել էր աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, հայտնում է Armsport.am-ը:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախորդ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների մասին մտածելու ժամանակ եմ ունեցել:
Հետևաբար ցանկանում եմ կիսվել տեղի ունեցածի վերաբերյալ իմ մտքերով և էմոցիաներով: Շատ մարդկանց նման իմ ծագումն էլ դուրս է գալիս մեկ երկրի սահմաններից: Ես մեծացել եմ Գերմանիայում, սակայն իմ ընտանիքն ունի թուրքական արմատներ:
Ես երկու սիրտ ունեմ՝ գերմանական և թուրքական: Փոքր ժամանակ մայրս ինձ սովորեցրել է հարգել և չմոռանալ ծագումս:
Մայիսին նախագահ Էրդողանի հետ Լոնդոնում հանդիպեցինք կրթական միջոցառման շրջանակներում: Ես առաջին անգամ Էրդողանին հանդիպել էի 2010 թվականին, երբ նա և Անգելա Մերկելը Բեռլինում հետևում էին Գերմանիա - Թուրքիա հանդիպմանը:
Գիտեմ, որ մեր լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել գերմանական մամուլում, և չնայած շատերն ինձ կարող են մեղադրել ստի մեջ, բայց մեր լուսանկարը քաղաքական միտում չուներ:
Ինչպես արդեն ասացի, մայրս ինձ երբեք թույլ չի տվել մոռանալ արմատներս, ընտանեկան սովորությունները:
Էրդողանի հետ լուսանկարն ինձ համար քաղաքականություն կամ ընտրություն չէ, այն հարգանք է մի մարդու նկատմամբ, ով զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնն իմ ընտանիքի երկրում:
Ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ, և լուսանկարը քաղաքականության հետ առնչություն չունի»,- թվիթերում գրել է Մեսութ Օզիլը:
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
23:53 18-01-2016
Մեսութ Օզիլ. Ֆուտբոլում այսօր հերոս ես, իսկ վաղը` մերժված
3217 դիտում
19:42 29-07-2016
Մեսութ Օզիլ. Շնորհակալ եմ, Բաստի` անմոռանալի պահերի համար
3543 դիտում
14:34 06-09-2016
Մեսութ Օզիլ. Պարզվում է, շունս լավ էլ տեխնիկայի է տիրապետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
874 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am