211652_close_icon
views-count22153 դիտում article-date 19:36 22-07-2018

Դավիթ Տոնոյան. 200 մլն դոլարի զենք-զինամթերքն ամբողջությամբ տրամադրվել է

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- հավելել է Դավիթ Տոնոյանը: 2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:

Նմանատիպ նյութեր