5428 դիտում
18:30 22-07-2018
Պետր Չեխը կարող է տեղափոխվել «Ռոմա»
«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
«Ռոմայի» ղեկավարությունը 36-ամյա դարպասապահին դիտարկում է որպես Ալիսոնի փոխարինող, որը ռեկորդային 62,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ»:
Նշվում է, որ Չեխին կարող է ձեռք բերել նաև «Չելսին», եթե Տիբո Կուրտուան տեղափոխվի «Ռեալ»:
Հիշեցնենք, որ հունիսին «Արսենալը» ձեռք բերեց «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին, որն էլ կդառնա թիմի հիմնական կազմի դարպասապահը: Լոնդոնցիների կազմում հանդես է գալիս նաև Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Պետր Չեխը 34 խաղ է անցկացրել, որում բաց է թողել 48 գնդակ:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
15:31 21-08-2014
Պետր Չեխը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
1558 դիտում
21:32 01-09-2014
Պետր Չեխը չի հեռանա «Չելսի»-ից
814 դիտում
20:06 12-09-2014
Պետր Չեխը արժանացել է Անգլիայի առաջնության «Ոսկե ձեռնոց» մրցանակին
Այս բաժնից
817 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1006 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար