211652_close_icon
views-count5694 դիտում article-date 17:21 22-07-2018

Երկրաշարժ Իրանում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Նմանատիպ նյութեր