211652_close_icon
views-count7097 դիտում article-date 13:25 22-07-2018

Ճապոնական դրամաշնորհով Տավուշում սոցիալկրթական կենտրոն է կառուցվելու

Վաղը, Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու Ճապոնիայի կառավարության և Տավուշի թեմի միջև դրամաշնորհային ծրագրի պաշտոնական ստորագրության արարողությունը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի միջև: Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի աջակցելու Իջևանում ՀԱԵ Տավուշի թեմի համայնքային մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի կառուցմանը, որն իր մեջ ներառելու է «Արևիկ» սոցիալկրթական կենտրոնը՝ իր հարյուրից ավելի շահառուներով և նկարչության, կավագործության, երգեցողության, հոգևոր դաստիարակության ու մի շարք այլ դասընթացներով, այդ թվում, հասանելի կլինի նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն: Միևնույն ծրագրի շրջանակներում կենտրոնում կգործի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և «Պահապան» զարգացման հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Իջևան գորգ բրենդի վերականգնում և զարգացում» երիտասարդ կանանց գորգագործության զարգացման ծրագիրը:

Նմանատիպ նյութեր