211652_close_icon
views-count9036 դիտում article-date 13:04 22-07-2018

Փանիկում տեղի ունեցածը խայտառակություն էր․ կարծում եմ՝ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն․ Էդմոն Մարուքյան․ Tert.am

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում անցկացրած զորավարժությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, թե տեղի ունեցածը սադրանք էր ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, չափից շատ կոշտ չէր: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/07/22/panic/2748437]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ինչպես տեսաք՝ Փանիկում տեղի էր ունեցել զորավարժություն առանց ծանուցման: Դա խայտառակություն էր: Մենք ունենք ռուսական ռազմաբազա, այո, կա համաձայնություն, որ այն տեղակայվի Հայաստանում, կան փաստաթղթեր, պայմանագրեր, պարտավորություններ, բայց պարտավորությունների մեջ պարտավորություն՝ ցանկացած զորավարժությունից առաջ տեղեկացնել, դրանք անցկացնել խաղաղ բնակչությունից հեռու»,- ասաց Է. Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ զորավարժություններ անցկացնելու համար կան հատուկ վայրեր և հասկանալի չէր, թե ինչու էին ռուսական բազայի զինծառայողները անցնում հենց գյուղով: «Հետևաբար, վարչապետի գնահատականը հստակ էր: Չարժե մեծ խնդիր դարձնել սա: Դեպք է եղել է, գնահատական է՝ տրվել է, ծառայողական քննություն կլինի, կարծում եմ՝ մարդիկ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»,- նշեց Էդմոն Մարուքյանը: Պատգամավորն ասաց, որ եթե չկա «կրակի վրա բենզին լցնելու նպատակ», ապա տեղի ունեցածից հայ-ռուսական հարաբերություններին վնաս չի հասցվի: «Ռուսական կողմը հասկացողությամբ մոտեցավ իրավիճակին, եղավ ներողություն: Այո, զորք կա, զենք կա, բայց դա պետք է օգտագործվի օրենքով սահմանված կարգով, սահմաններում»,- հավելեց նա: Իսկ այն հարցին, թե մինչև Նիկոլ Փաշինյանի հրապարակային արձագանքը եղե՞լ է դիվանագիտական «փակ» զրույց ռուսական կողմի հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ: Մանրամասն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/22/panic/2748437]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր