211652_close_icon
views-count31848 դիտում article-date 12:45 22-07-2018

Ավստրիայի քաղաքացու անձնագիր կարելի է ձեռք բերել 23․75 մլն, Կիպրոսինը՝ 2․375 մլն, Մալթայինը՝ 1․065 մլն դոլարով․ Bloomberg

[url=https://www.bloomberg.com/graphics/2018-buying-citizenship/]Bloomberg[/url] տեղեկատվական գործակալությունը հրապարակել է 9 պետությունների ցուցակ, որոնց քաղաքացիությունը կարելի է ստանալ՝ ներդրումներ կատարելով նրանց տնտեսության մեջ: Երկրներից 9-ը որակվել են որպես օֆշորային գոտիներ: Ինչպես նշում է գործակալությունը՝ հարուստ մարդկանց մեծ մասը, սակայն, քաղաքացիություն է գնում ոչ թե հարկերից խուսափելու, այլ սնապարծության և անվտանգության համար: «Եթե դուք ունեք զբոսանավ և ինքնաթիռ, հաջորդը, որ ձեզ անհրաժեշտ է, Մալթայի անձնագիրն է: Դա կարգավիճակի վերջին խորհրդանիշն է: Դուք ունեք հաճախորդներ, ովքեր ուղղակի դրանց հավաքածուն են կազմում»,- ասել է Henley & Partners ընկերության ղեկավար Քրիստիան Քելինը, որը խորհուրդներ է տալիս է քաղաքացիության հարցերով: Վարկանիշի համաձայն՝ ամենաթանկը ավստրիական անձնագիրն է. դրա համար անհրաժեշտ է երկրի տնտեսության մեջ ներդնել ,75 մլն: Այսպիսի պրակտիկան Ավստրիայում գործում է՝ սկսած 1985 թվականից: Նրան հաջորդում է Կիպրոսը, որի քաղաքացիությունն արժե 10 անգամ էժան՝ ,375 մլն: Եռյակը եզրափակում է Մալթան՝ անձնագրի համար 1,065 մլն դոլարով: [img]http://st0.shamshyan.com/editor/0150819001532245401309843.png[/img]

Նմանատիպ նյութեր