11969 դիտում
14:40 21-07-2018
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է: «[url=https://armenpress.am/arm/news/941483.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ կարճատև կրակոցներ, ըստ Հովհաննիսյանի, եղել են հուլիսի 19-ին, տուժողներ չեն եղել: Հարցին ի պատասխան՝ արդյոք սահմանային լարվածություն կա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, պատահական մեկ-երկու կրակոցներ են հնչել: Իրավիճակը նորմալ է, հանգիստ»,-ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը:
Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակների կրակ էր արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, ծանր հետևանքներ չէին արձանագրվել:
Հուլիսի 1-ին ադրբեջանական ԶՈՒ-երը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ էին բացել և թույլ չէին տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:
Նմանատիպ նյութեր
6737 դիտում
23:00 17-12-2019
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
445 դիտում
20:40 22-04-2024
Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը
304 դիտում
20:28 22-04-2024
ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք
502 դիտում
20:16 22-04-2024
Ոսկեպարում և Բաղանիսում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ