211652_close_icon
views-count4019 դիտում article-date 12:29 21-07-2018

ԱՄՆ-ում սպանել են նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի բժշկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում երեկ առավոտյան սպանվել է այդ երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին բժշկած սրտաբան Մարք Հաուսքնեհթը, հաղորդում է Ria Novosti-ն։ Դեպքը տեղի է ունեցել, երբ սրտաբանը իր հեծանվով դուրս էր եկել զբոսանքի։ Իրավապահների տվյալներով՝ բժիշկը և մարդասպանը դեմ-դիմաց են դուրս եկել և երբ հավասարվել են, հանցագործը 2 կրակոց է արձակել բժշկի վրա։ Վերջինս ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է Տեխասի բժշկական կենտրոնից ոչ հեռու։ Հետաքննությունը դեռևս չի պարզել սպանության դրդապատճառները։ Ականատեսների վկայությամբ՝ հանցագործը եվրոպական կամ լատինաամերիկյան արտաքին ունի և մոտ 30 տարեկան է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր