4658 դիտում
16:24 21-07-2018
Չորս կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ առաջին անգամ ներկայացվեցին հայ ունկնդրին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը 2017/18 համերգաշրջանը եզրափակեցին ինքնատիպ համերգով: Հուլիսի 20-ին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) ելույթ ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ:
«Համերգային երեկոյին հնչեցին հայաստանյան պրեմիերաներ: Չորս ստեղածագործություններ, որոնք հեղինակել են Հայդնը և Մոցարտը, համերգային երեկոյին ներկայացվեցին առաջին անգամ»,-նշում է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի խոսքով՝ կամերային երգչախումբը տարեկան ամենաքիչը 25 համերգ է ունենում Հայաստանում, արտերկրի համերգներն էլ չհաշված: Կոլեկտիվը շատ մեծ տեղ է հատկացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, միևնույն ժամանակ հայ ունկնդրին ներկայացնելով համաշխարհային երաժշտական ժառանգությունը:
Նշենք, որ 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգին որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես եկան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Աշնանն ինքնատիպ նախագծերով կտրվի 2018/19 համերգաշրջանի մեկնարկը:
Նմանատիպ նյութեր
9392 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
Այս բաժնից
403 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
634 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
463 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար