211652_close_icon
views-count3901 դիտում article-date 22:55 20-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 19-ից 20-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, խարդախության 9, յուրացման կամ վատնման 8, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության և կաշառակերության 2-ական ու շորթման 1 դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր