211652_close_icon
views-count6165 դիտում article-date 21:29 20-07-2018

ՀՖՖ-ն «Շիրակին» տուգանել է 334 հազար դրամով

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որտեղ քննարկվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տուգանքը 30 օրում չմուծելու մասին հարցը: Նիստի արձանագրությունում նշվում է. «04/07/18թ. և 12/07/18թ. գլխ. հաշվապահ Գ. Ռեչելյանի ներկայացրած զեկուցագրերի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տուգանքը 30 օրում չմուծելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 334000 դրամ»:

Նմանատիպ նյութեր