9449 դիտում
18:25 20-07-2018
«Բանանցը» հայտարարություն է արել Արթուր Վանեցյանի թեկնածության վերաբերյալ
Այսօր, հուլիսի 20-ին, Երևանի «Բանանցը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությանը:
Հայտարարության մեջ նշված է. «Ինչպես հայտնի է, սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ արտահերթ ժողովը, որի արդյունքում պետք է կայանան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Հայտնի է, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է իր պատրաստակամությունը նշված ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասով:
«Բանանց» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում, համոզված լինելով, որ իր ընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլի զարգացումը կլինի անխուսափելի»։
Նմանատիպ նյութեր
6662 դիտում
09:17 01-06-2016
Նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածության վերաբերյալ ՀՀԿ վերջնական որոշում չկա. «Հայկական ժամանակ»
1196 դիտում
10:55 01-07-2019
ԵՄ ղեկավարները չեն կարող համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության վերաբերյալ
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ