211652_close_icon
views-count5351 դիտում article-date 19:11 20-07-2018

Ալիսոնը դարձավ պատմության ամենաթանկ դարպասապահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատեց բրազիլացի դարպասապահ Ալիսոնի տրանսֆերը: Անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերեց «Ռոմայից»: Նրա հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: Ալիսոնի դիմաց «Ռոման» կստանա 62,5 մլն եվրո: Եվս 10 մլն եվրո նախատեսված է տարբեր պարգևավճարների տեսքով: Այսպիսով, Ալիսոնը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը: Նախկին ռեկորդը պատկանում էր Ջանլուիջի Բուֆոնին, որը 2001 թվականին 52 մլն եվրոյի դիմաց «Պարմայից» տեղափոխվեց «Յուվենտուս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր