211652_close_icon
views-count2799 դիտում article-date 19:05 20-07-2018

Հայաստանը կշարունակի օգնություն տրամադրել բարեկամ սիրիացի ժողովրդին․ Դավիթ Տոնոյան

Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Սիրիայում ռազմական և տնտեսական իրավիճակը: Տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար: Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը: Քննարկվել են Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:

Նմանատիպ նյութեր