211652_close_icon
views-count57614 դիտում article-date 16:15 20-07-2018

Արտակարգ իրավիճակ Հաղթանակ զբոսայգում. կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետր հեռավորությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մի քանի մարտական հաշվարկով, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ մեծ դժվավորությամբ փորձում են կանխել Հաղթանակ զբոսայգու՝ «Մայր Հայաստան»-ի հարևանությամբ գտնվող տարածքում առաջացած խոշոր հրդեհի տարածումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի ծառայողները։ Քանի որ տարածքն ամբողջովին չոր է, կրակը վայրկյանների ընթացքում տարածվում է, ու հրշեջները մեժ դժվարությամբ են աշխատում, քանի որ տեղանքն էլ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում։ Այնուամենայնիվ, հրշեջները շատ դեպքերում վտանգելով իրենց կյանքը՝ կարողանում են կրակի տարածման դեմն առնել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է, սակայն հիմնական վարկածներից մեկն այն է, որ հնարավոր է՝ այրվող ծխախոտի հետևանք լինի։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր