211652_close_icon
views-count7179 դիտում article-date 15:10 20-07-2018

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ երբևէ չի զբաղվել չգրանցված, ինչպես նաև օգնության դեղերի առքուվաճառքով

Հարգելի հաճախորդներ, գործընկերներ և լրատվամիջոցներ. Տեղեկացնում ենք, որ «Ժամանակ» օրաթերթի 20.07.2018թ.-ի թիվ 139 (3617) համարի 1-ին էջում «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության վերաբերյալ «Ժուլիկություն» վերտառությամբ հրապարակվել է նյութ, հետևյալ բովանդակությամբ. «Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. Անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմի» դեղատներում, այն էլ՝ բավական թանկ գներով: Օրինակ՝ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող «Ադվիլ» դեղահաբերը կարելի է հայտնաբերել միայն վերոնշյալ դեղատների ցանցում: Նշենք, որ Երևանյան դեղատներում իբրև օգնություն ներկրվող դեղեր վաճառելը օրինաչափ է դարձել, իսկ ներկրողները այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ թե՛ ներկրողները, թե՛ դեղատների սեփականատերերը ստվերային գործունեություն են ծավալում հենց վերևների գիտությամբ և թողտվությամբ»: Ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ երբևէ չի զբաղվել չգրանցված, ինչպես նաև օգնության դեղերի առքուվաճառքով: Մշտապես գործել է օրինականության սկզբունքի պահպանմամբ՝ պահպանելով թափանցիկություն: «Ադվիլ» դեղահաբերը երբևէ չեն վաճառվել ընկերության դեղատնային ցանցում: Վստահ ենք, որ վերոշարադրյալ նյութը չի համապատասխանում իրականությանը: Այն հիմնավորված և պատճառաբանված չէ: Իր մեջ պարունակող տեղեկատվությունը միտված է Ընկերության գործարար համբավը արատավորելուն, որի կապակցությամբ ընկերությունը արտադատական կարգով վեճը լուծելու անհնարինության դեպքում մտադիր է «ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից դատական կարգով պահանջել հերքում, գործարար համբավը արատավորող գործողությունների դադարեցում և վնասների հատուցում: Ընկերությունը դիմել է «Ժամանակ» օրաթերթի խմբագրությանը հերքել հրապարակված տեղեկատվությունը, հակառակ դեպքում կդիմի ՀՀ օրենքներով նախատեսված քայլերի: [b]Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր