2810 դիտում
15:46 20-07-2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ- գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ:
Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ:
Նմանատիպ նյութեր
956 դիտում
18:42 25-03-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության ներկայացուցիչներին
10234 դիտում
20:00 22-02-2015
«Done in 60 Seconds» մրցույթում հաղթեց «Harry Potter and the Philosopher՛s Stone» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1683 դիտում
14:24 01-03-2016
Հայաստանը և Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի “LA Travel and Adventure Show” զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը
Այս բաժնից
301 դիտում
11:50 24-04-2024
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան