3133 դիտում
13:21 20-07-2018
Կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին. ՀՀ վարչապետ
Հայաստանում հաստատված իրավիճակը նոր է կառավարման համակարգի ինչպես հին, այնպես էլ նոր կադրերի համար: Ներկայիս պայմաններում անխուսափելի է ադապտացիայի փուլը, որը վերաբերում է բոլոր կադրերին, այս մասին հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր կողմից վարվող կադրային քաղաքականությանը:
«Ըստ էության՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր կադրեր, հին կադրեր և հին ժամանակներում աշխատած մարդիկ, ովքեր նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը: Ընդ որում՝ դա վերաբերում է բոլորին, այս իրավիճակը նոր է բոլոր կադրերի համար: Ադապտացիայի շրջանում բոլոր երեք խմբերում էլ լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին և ովքեր չեն հարմարվելու»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ իր վարած քաղաքականությունն այս փուլում նպատակաուղղված է «հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելուն ու արձանագրելուն»: Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այն աշխատաոճի, գործելակերպի, նպատակների, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է: «Մենք ուղիներ պետք է փնտրենք ազգային լավագույն ներուժը կառավարման համակարգում օգտագործելու համար: Քայլեր պետք է իրականացվեն այդ ճանապարհին օրենսդրական և սահմանադրական խոչընդոտները վերացնելու համար»,-հավելեց գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կարդային բանկ ստեղծելու նախագծին՝ նշելով, որ դա հնարավորություն կբացի Հայաստանի ու սփյուռքի լավագույն կադրերի համար, որ իրենց ներուժը ծառայեցնեն Հայաստանի արդյունավետ կառավարմանը:
Նմանատիպ նյութեր
2699 դիտում
21:59 10-02-2019
Լևոն Գալստյան. Նոր կառավարությունը պետք է հասկանա, թե ովքեր են իրենց կադրերը
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
457 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
406 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը