10200 դիտում
15:22 20-07-2018
«Մեկնում եմ երկրից». Արփինե Հովհաննիսյանն արձակուրդում է. նա չի մասնակցի ԱԺ աշխատանքային խմբի նիստին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ։ Այդ կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է՝ մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից՝ վաղօրոք պլանավորած հանգստի:
Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն:
Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները եւ կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Facebook-ի օգտատերերի ուշադրության կենտրոնում հայտնված «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։
Ավելի ուշ Ա. Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը եւ ներողություն խնդրել։
Նմանատիպ նյութեր
4627 դիտում
16:07 15-06-2017
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ
3206 դիտում
10:41 11-10-2014
Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը սկսել են ու արհամարհե՞լ Հերմինե Նաղդալյանին. ՉԻ
1117 դիտում
14:30 12-10-2015
Նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին
Այս բաժնից
340 դիտում
16:35 25-04-2024
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
325 դիտում
16:07 25-04-2024
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ