5157 դիտում
15:05 20-07-2018
2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար
ՀՀ հարկային օրենսգրքի hամաձայն ՝ ընդերքօգտագործողները 2021 թվականից պարտավոր են ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար վճարել բնապահպանական հարկ, այս մասին ֆեյսբուքի իր էջում հիշեցնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161-Ն օրենքը (ինչը ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 4-ին): Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում մշակվել են մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:
«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով բնապահպանության նախարարություն ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները»,-նշված է Ա. Վարդանյանի գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
09:35 13-03-2014
Հասարակական թևը չի մասնակցել «Ռուսալ-Արմենալի» թափոնների պահման տեղամասի նախագծի լսումներին․ ՀԺ
2330 դիտում
14:58 04-11-2016
ԱՄՆ-ի միջուկային թափոնների միակ պահման վայրում փլուզում է տեղի ունեցել
Այս բաժնից
307 դիտում
18:27 17-04-2024
Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն առնչվող հարցեր
304 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
313 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ