211652_close_icon
views-count20353 դիտում article-date 10:16 20-07-2018

Հիմա որոշումներ կայացնողը ես եմ. Կոտայքի մարզպետը գյուղապետերին հրահանգում է հրաժարվել պաշտոններից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն: Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Երբ Մրգաշատի գյուղապետը ընդդիմացել է՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վենդետա չի լինելու, բացի այդ՝ իրենք ընտրովի մարմիններ են, մարզպետը պատասխանել է. «Հիմա որոշումներ կայացնողը ես եմ»: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է թիրախավորել այն գյուղապետերին, ովքեր, իր կարծիքով, պետք է հեռանան: Փոխարենը նա փնտրում է երիտասարդ ակտիվիստների, որոնք մասնակցել են Փաշինյանի «թավշյա» քայլերթին և կարող են գյուղապետի հարմար թեկնածու դառնալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր