211652_close_icon
views-count9199 դիտում article-date 09:04 20-07-2018

«Ալֆա-Ֆարմ»-ը վաճառում է որպես օգնություն ստացված դեղեր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմի» դեղատներում, այն էլ` բավական թանկ գնով: Օրինակ՝ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող «Ադվիլ» դեղահաբերը կարելի է հայտնաբերել միայն վերոնշյալ դեղատների ցանցում: Նշենք, որ երևանյան դեղատներում իբրև օգնություն ներկրվող դեղեր վաճառելը օրինաչափ է դարձել, իսկ ներկրողները այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ թե՛ ներկրողները, թե՛ դեղատների սեփականատերերը ստվերային գործունեություն են ծավալում հենց վերևների գիտությամբ ու թողտվությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր