211652_close_icon
views-count15582 դիտում article-date 23:22 19-07-2018

Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/941332.html]«Արմենպրեսը»[/url], գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաև երիտասարդների շրջանում ընթերացանության նկատմամբ հետաքրքրության աճին: Իհարկե, ընթերցում եմ նաև ժամանակակից հայկական գրականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի: Երևանի ամենաաշխույժ հատվածներից մեկում՝ Աբովյան 7 հասցեում գտնվող այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում: Իր ժամանակակից ձևավորմամբ, ընդարձակ տարածքով, գրական միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով, այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնել գրավաճառ մշակույթը Հայաստանում: Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան և արտասահմանյան հրատարակչությունների շուրջ 20.000 հրատարակություն: «Աբովյան» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Տեսանյութը՝ [url=https://www.azatutyun.am/a/29376977.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր