211652_close_icon
views-count5026 դիտում article-date 22:30 19-07-2018

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ևս մեկ հանդիպում անցկացնել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ «անհամբերությամբ է սպասում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը՝ «սկսելու իրագործել» այն հարցերը, որ քննարկել են այս շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին ամերիկացի ղեկավարը գրառել է թվիթերյան էջում: Ինչպես նկատում է [url=https://edition.cnn.com/2018/07/19/politics/donald-trump-vladimir-putin-summit/index.html]CNN[/url]-ը, Թրամփի հասցեին բազմաթիվ քննադատական տեքստեր են հրապարակվել Պուտինի հետ հանդիպումից հետո։ Թվիթերյան գրառման մեջ, սակայն, Թրամփը շեշտել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը հաջող է անցել: «Գագաթնաժողովը Ռուսաստանի հետ մեծ հաջողությամբ է պսակվել՝ չհաշված ժողովրդի իրական թշնամուն՝ կեղծ լրատվամիջոցներին: Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը, որպեսզի սկսենք քննարկված բազմաթիվ հարցերից ոորոշների իրագործումը, այդ թվում՝ ահաբեկչության, Իսրայելի անվտանգության, միջուկային զենքի տարածման, կիբերհարձակումների, առևտրի, Ուկրաինայի, Միջին Արևելքի խաղաղության, Հյուսիսային Կորեայի և շատ այլ հարցեր»,- գրել է Թրամփը սոցցանցում: Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ է գնահատել:

Նմանատիպ նյութեր