211652_close_icon
views-count3306 դիտում article-date 22:01 19-07-2018

Մեքսիկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Հզոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մեքսիկայում հինգշաբթի՝ հարյուրավոր մարդկանց կյանք խլած կործանարար երկրաշարժից ուղիղ տաս ամիս անց: Հայտնում է [url=https://www.cbsnews.com/news/mexico-earthquake-today-2018-07-19-live-updates/]cbsnews[/url]-ը։ Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 5.9 մագնիտուտ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Օահակա նահանգում: «Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն տեղեկացրել է, որ գործարկվել են բոլոր պաշտպանական միջոցառումները: Նշվում է, որ տագնապի ազդանշանի աշխատելուն պես բազմաթիվ մարդիկ են դուրս վազել փողոցներ: Բացի այդ, չորեքշաբթի ոչ մեծ երկրաշարժ է տեղի ունեցել Մեխիկոյից ոչ հեռու, որի հզորությունը կազմել է 2.5 մագնիտուտ և ավերությունների չի հանգեցրել:

Նմանատիպ նյութեր