211652_close_icon
views-count5233 դիտում article-date 21:36 19-07-2018

Ձերբակալվել է Բիշքեքի քաղաքապետը

Ղրղզստանի անվտանգության ուժերը ձերբակալել են մայրաքաղաք Բիշքեքի գործադիր իշխանության ղեկավար Ալբեկ Իբրաիմովին, նա կասկածվում է կոռուպցիայի մեջ: Երկրի իրավապահները հայտնում են, որ քաղաքապետը մի քանի անգամ հարցաքննության է հրավիրվել, սակայն «արհամարհել է և սպառնացել ձերբակալության դեպքում զինված դիմադրություն ցույց տալ»: Ղրղզստանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, թե «հավաստի տվյալներ» կան առ այն, որ պետական գնումների գործընթացում Իբրահիմովի մասնակցությամբ խոշոր ֆինանսական խախտումներ են թույլ տրվել, բացի այդ նա, զբաղեցնելով Բիշքեքի քաղաքապետի պաշտոնը, կոռուպցիոն սխեմաներ է կազմակերպել և ապօրինի կերպով մասնավոր անձանց հողատարածքներ վաճառել կամ ժամանակավոր տրամադրել: 2018 թվականի գարնանը Ղըրղզսըտանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կոռուպցիայի մեղադրանքով ճաղերի հետևում են հայտնվել երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին վարչապետը, Բիշքեքի նախկին քաղաքապետը և էներգետիկայի նախկին նախարարը: Նրանք բոլորն էլ իշխող կուսակցության անդամներ են: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Նա իր համախոհների ձերբակալություններն անվանել է «վհուկների որս»:

Նմանատիպ նյութեր