211652_close_icon
views-count2245 դիտում article-date 19:02 19-07-2018

Հայաստան այցելեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոն

Հուլիսի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյի ղեկավարած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունեց ԵԱՀԿ իտալական նախագահության ներկայացուցչի առաջին այցը Հայաստան՝ բարձր գնահատելով Հայաստանի և ԵԱՀԿ նախագահության միջև համագործակցությունը ԵԱՀԿ օրակարգի հարցերի շուրջ: Փոխնախարարը կարևորեց պրոֆեսոր Սևերինոյի Հայաստան այցի նախաձեռնությունը, ինչը վկայում է Իտալիայի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռքբերումները գնահատելու մասին, ինչպես նաև ցույց է տալիս, որ իտալական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին այդ ուղղությամբ իրականացվող հետագա քայլերում: Հովակիմյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի նոր կառավարության առաջնահերթություններից է: Նա ներկայացրեց այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի միջազգային համագործակցության ընթացքը: Կողմերը երկուստեք կարևորեցին կրթության դերը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման գործում: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ կոռուպցիան հանդիսանում է սպառնալիք թե՛ պետությունների և թե՛ միջազգային անվտանգության համար: Այդ համատեքստում նա մտահոգիչ համարեց որոշ միջազգային կազմակերպություններում արձանագրված կոռուպցիայի դեպքերը:

Նմանատիպ նյութեր