211652_close_icon
views-count1927 դիտում article-date 17:13 19-07-2018

Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է

Բելառուսական անձնագրով Ադրբեջան [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/09/1100377/]այցելած [/url]բլոգեր Վլադ Մագան, ով հայկական արմատներ ունի, ժամանել է Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Տիգրան Քոչարյանը: «Ընկերներ, Վլադիսլավ Մոսեսովի (Վլադ Մագա) հետ, ով հարևան պետության մասին աղմկահարույց տեսանյութի հեղինակն է, արդեն ամեն ինչ լավ է, ողջ է և առողջ ու բավականին լցված: Նա գտնվում է իր պատմական հայրենիքում, հրաշք ընկերների շրջապատում: Շուտով նա կպատմի ամեն ինչ իր բլոգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Հայաստանը դիտարկում է բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին աջակցելու հարցը։

Նմանատիպ նյութեր